Ապրիլի 23-ին Էստոնիայի Տալլին քաղաքում ընթացել է «Աուդենտուս Քափ 2016» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են թվով 270 մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Լատվիայից և Ադրբեջանից:
Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականը ևս մասնակցություն է ունեցել մրցաշարին՝ տանելով հաղթանակներ: Հավաքականի մարզիչն է Լևոն Գևորգյանը:
33 կգ քաշային կարգում հայ մարզիկ Սարգիս Սաքանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Առաջատար է եղել նաև մարզիկ Մանուկյան Գեղամը՝ 27 կգ քաշային կարգում: Իսկ 30 կգ-ում մեր մարզիկներից Աշոտ Կարդումյանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը: Հավաքականի մարզիկներից Անդրեաս Հարությունթանը 40 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը:
YN.am-ը շնորհավորում է մարզիկներին հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ: