Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքի մանրամասնությունը:

Քրդամետ ԺԴԿ-ից պատգմավոր ընտրված Ֆերհաթ Էնջյուն, ով ներկայացնում է Շըրնաքը, իր ելույթում խիստ քննադատության է ենթարկել ԱԶԿ-ին ի դեմս Էրդողանին: Նա մասնավորապես ասել է, որ հարավ-արևելայն նահանգներում իշխանությունը կոտորում է խաղաղ բնակչությանը: Այս ելույթին իրենց տեղից սկսել են հայոհանքներով արձագանքել ԱԶԿ-ի պատգամավորները, ովքեր սկսել են շարժվել դեպի ամբիոն:Արդեն իր ելույթի վերջում, երբ ընդդիմադիր պատգամավորն ասել է, թե իրենք չեն վախենում, որքան սեղմեն օղակը, այնքան ուժեղ կլինի զսպանակի մասին օրենքը, էլ ավելի է կատաղացրել իշխանամետ պատգամավորներին: Ամբիոնի մոտ են շտապել ԺԴԿ-ի կին պատգամավորները, ովքեր փորձել են պաշտպանել Ֆերհաթ Էնջյուին հարձակումից: Նիստը կառավարող խորհրդարանաի նախագահի տեղակալ Ահմեդ Այդինը արձագանքել է թե « իրավապահ մարմիններին չմեղադրեք ահաբեկիչներին սպանելու մեջ» , որից հետո նիստերի դահլիճում քրդերին սկսել են վիրավորել՝ անվանելով ահաբեկիչներ: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, որին մասնակցել են մի կողմից իշխող ԱԶԿ և իշխանամետ Ազգայանկան շարժում կուսակցության (MHP) պատգամավորները, մյուս կողմից քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) և գլխավոր ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) պատագամվորները: Նիստը ընդմիջվել է ,սակայն ծեծկռտուքը շարունակվել է:

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջից: