«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ նախօրեի պահվածքը լուրջ դժգոհություն է առաջացրել ՀՀ ներսում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԸՕ նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ վարման կարգի վերաբերյալ ձայն էին խնդրել, սակայն Գալուստ Սահակյանը ելույթ ունենալու հնարավորություն չտվեց՝ միանգամից հայտարարելով քվեարկության մասին:

Մինչդեռ, հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգի 56-րդ հոդվածի համաձայն, պատգամավորը քվեարկությունից առաջ և հետո վարման կարգի վերաբերյալ ելույթով հանդես գալու իրավունք ունի: Դրանից հետո ընդդիմությունը հայտարարեց, թե քվեարկությունը լեգիտիմ չէ և իրականացվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ:

«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, նախօրեին երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձ է եղել Գալուստ Սահակյանի պահվածքին, և ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի մոտ ասել են, թե իր անիմաստ քայլով իզուր տեղը վարկաբեկեց ԸՕ ընդունման գործընթացը: Ավելին, իշխանությունները ցանկանում էին, որպեսզի ԸՕ-ն ընդունվի առնվազն 100 կողմ ձայնով, բայց այդ նախագծին կողմ էր քվեարկել 98 հոգի:

Եվ ՀՀԿ-ում ասվել է, որ եթե Գալուստ Սահակյանն ընդդիմադիրներին ելույթի հնարավորություն տար, և պատգամավորները 20 րոպե ընդմիջում վերցնեին, իրենք ևս 2 պատգամավոր կբերեին դահլիճ, և կողմ քվեարկողների թիվը կավելանար:

Ս. Սարգսյանին ևս դուր չի եկել գալուստ Սահակյանի արածը, բայց այդ ամենը վերագրել են նրա առողջական վիճակին և տարիքին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: