Մադոնան Sotheby-ի աճուրդի տանը վաճառել է իր հավաքածուից Ֆերնան Լեժեի «Երեք կին կարմիր սեղանի շուրջ» նկարը: Մադոննային այս քայլին դրդել են ոչ թե նյութական խնդիրները, այլ ցանկությունը օգնել կանանց Աֆղանստանից, Պակիստանից և այլ պետություններից: Նկարի վաճառքիս ստացված բոլոր միջոցները 7.16 մլն դոլարը երգչուհին տրամադրելու է բարեգործական հիմնադրամի, որը զբաղվում է կանանց կրթության հարցերով:Այս մասին հաղորդում է Исвестия պարբերականը:
Հիշեցնենք, որ Մադոնան հակում ունի տարբեր տեսակի հավաքածուների նկատմամբ: Ընդարձակն հանրությանը հայտնի է երգչուհու կոշիկների հավաքածուն, սակայն շատերը չգիտեն երգչուհու հակումը գեղանկարչության նկատմամբ: Նրա հավաքածուում գտնվում են Պիկասոին և Լեժեին պատկանող նկարներ:
«Երեք կին կարմիր սեղանի շուրջը» կտավը Մադոնան ձեռք է բերել Sotheby աճուրդի տանը 1990 թվականին 3.4 մլն դոլարով: 13 տարվա մեջ կտավի գինը բարձրացել է կրկնակի անգամ: