«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի պաշտոնական կայքը ներկայացրել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը:

Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են՝ երգիչներ Հայկոն, Էրիկը, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, DJ Dale-ը (Վարդան Բաբայան) և հագուստի մոդելավորող Արևիկ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Եվրատեիլ-2016» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 10-14-ը Շվեդիայում: Մրցույթին մասնակցելու է 42 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Իվետա Մուկուչյանը հանդես է գալու «LoveWave» երգով: