Երեք մայրաքաղաքներում մտահղացած ռազմավարական գործողություները ձախողվել են և դա ձախողել է Արցախի պաշտպանական Բանակի զինվորները և բազմահամակազմը»,- լրագրողերի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը՝ նշելով, որ հայտնված ռազմավարական իրավիճակում մեր հաղթանակը բացառիկ էր:
Նա ցավալի համարեց, որ հայկական կողմն այդքան զոհ է տվել, սակայն նշեց, որ չի կարող թերագնահատել, որ Արցախի բանակը վիժեցրեց ադրբեջանական ծրագիրը; «Արցախի բանակից ռազմաստրատեգիական տաղանդն եմ ուզում գնահատել»-ասաց նա:
«Որպես Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի փոխհատուցման տարբերակ՝ ես մտածում եմ Քուռ Արաքսյան հանրապետության հիմնադրման մասին: Մենք պետք է աշխատենք այն բանի վրա, որ Ադրբեջանը փլուզվի»,- ասաց նա և նշեց, որ թեև ֆանտաստիկ բան է ասում, սակայն ուրիշ տարբերակ չկա, որ այս վիճակը չկրկնվի: