Գոռը (Գլումովը) գրեց նոր ու մի լավ ուրախացրեց ։) ես ուզում եմ իր և իր դասակի կամավորների կողմից խորին շնորհակալություն փոխանցել բոլոր այն լրագրողներին, իրավաբաններին, որ իմ կոչից հետո ձեռնամուխ եղան խնդրի բարձրացմանը , հետազոտմանը` շատ ավելի լուրջ մակարդակով, քան իմ ՖԲ ստատուսն էր ։) Գոռի դասակի բոլոր տղաների աշխատանքային խնդիրները լուծվել են ավելի լավ, քան նրանք կարող էին պատկերացնել ( ասեցին` ամենաբարձր մակարդակով), ու տղաները հիմա նման հարցերից նեղվելուց կամ վիրավորվելուց ձերբազատված` հոգով, սրտով ու ֆիզիկապես կենտրոնացած են միայն սահմանների պաշտպանության սուրբ պարտականության վրա ։
"Մեր իրականության մեջ հարցեր են լուծվում, եթե հարց լուծողը մենք ենք ( ժողովուրդը) " ,- եզրափակեց մեր մեծ եղբայր Գոռ Գրիգորյանը (նույն ինքը` Եգոր Գլումովը) ։)))
P.S. իր թույլտվությամբ եմ հայտնում այս փոքրիկ, բարի լուրը ։)
Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջից: