Facebook-ը առաջին անգամ մտել է ամենախոշոր կազմակերպությունների Global 500 ցանկը,որը կազմվում է կազմակերպությունների եկամուտների հիման վրա,իսկ Մարկ Ցուկերբերգը առաջին տեղն է զբաղեցնում ամենաերիտասարդ ղեկավարների ցանկում: Այս մասին գրում է The USA today-ը:
Facebook սոցիալական ցանցը առաջին անգամ մտել է ամենախոշոր կազմակերպությունների global 500 ցանկի մեջ: Վարկանիշային աղյուսակը կազմվում է Fortune ամսագրի կողմից կազմակերպության եկամուտների հիման վրա:
Facebook-ը զբաղեցրել է 482-րդ տեղը 2012 թվականի ցուցանիշներով, իսկ 2011 թվականին 598ն էր: 2012 թվականին կազմակերպության եկամուտը 37% աճ են արձանագրել մոտ 5.1 մլրդ դոլարով,իսկ 2013 թվականի առաջին քառորդին եկամուտը աճել է 38%-ով մինչև 1.46 մլրդ դոլար:
Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան խանութների ցանց Wal-Mart Stores 469.2 մլրդ դոլար եկամուտով: Երկրորդ տեղը զբաղեցնում է նավթային գիգանտ կազմակերպություն Exxon Mobile-ը 449.9 մլրդ դոլարով: 2012 թվականին առաջին տեղը զբաղեցնում էր Exxon Mobile-ը, սակայն Wal-Mart-ին հաջողվել է վերականգնել իր նախկին դիրքերը:
Երրորդ տեղը զբաղեցնում է Chevron-ը 233.9 մլրդ դոլար եկամուտով, չորրորդը Phillips 66 169.6 մլրդ դոլարով, հինգերորդը Berkshire Hathaway 162.5 մլրդ դոլարով:
Վեցերորդ տեղը զբաղեցնում է Apple-ը 156.5 մլրդ դոլարով և 41.73 մլն դոլար շահույթով: Այն աղյուսակի առաջին տասնյակում տեղ գրաված միակ տեխնոլոգիական կազմակերպությունն է:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դարձել է ամենաերիտասարդ ղեկավարը Global 500 ամբողջ ցուցակից,որի կարողությունը այժմ կազմում է 13.3 մլրդ դոլար:
Երկրորդ երիտասարդ ղեկավարը Yahoo-ի նախագահն է Մարիսա Մեյերը, որը նախկինում զբաղեցրել էր փոխնախագահի պաշտոնը Google-ում: Մյուս կազմակերպությունների ղեկավարները 40 տարեկանից ծեր են: