ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծի եզրակացության մեջ նշված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:
Նախագծի քննարկմանը հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: