Հայաստանը 112 հազար եվրո է վճարելու «Եհովայի վկաները» կրոնական կազմակերպությանը, որի ներկայացրած հայցը Մարու իրավունքների Եվրադատարանում հաստատվել է: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությանը: Այս մասին օրենքի Եվրադտարանը ընդունել է այսօր մայիսի 8-ին:
Եվրադատարանում դատական գործը «Եհովայի վկաները» հաղթել էին արդեն անցած տարվա աշնանը: Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը ընդունել է նրանց իրավունքների խախտումը(հայցվորները բողոքում էին անարդար ձերբակալության համար) և նշանակել էր փոխհատուցում: Դատարանի որոշումը ուժի մեջ էր մտել փետրվարի վերջից: Հայաստանի իշխանությունները պետք է բավարարեն փոխահատուցումը մինչև մայիսի վերջը:
Դատական գործի առիթ էր հանդիսացել 2000-ական թվականներին տեղի ունեցած դեպքերը: Կրոնական կազմակերպության անդամներն այն ժամանակ անցնում էին այլընտրանքային զինապարտություն էին անցնում հիվանդանոցներում և դեղատներում: Քիչ անց նրանք հրաժարվեցին զինապարտությունից` հայտարարելով, որ չեն աշխատի բանակի հսկողության ներքո:
Ծառայությունից ինքնակամ բացակայության պատճառով Եհովայի վկաները ձերբակալվել էին, նրանց նկատմամբ բացվել էր քրեակն գործ, որը հետագայում փակվեց: Նախկին ձերբակալվածները, որոշելով, որ իրենց իրավունքները ոտնահարված են, պահանջեցին փոխհատուցում և դիմեցին Եվրադատարան:
Եվրադատարանը նայելով գործի բոլոր կողմերին որոշում է ընդունել, որ հայցորդների նկատմամբ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական բանաձևի 5-րդ հոդվածը, որը երաշխավորում է ազատություն և անհատական անձեռնմխելիություն: Այդ հոդվածում նշված է, որ անօրինական ձերբակալվածները իրավունք ունեն փոխհատուցման:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է շուրջ 270 «Եհովայի վկաներ», որոնք հրաժարվել են անցնել թե պարտադիր թե այլընտրանքային ծառայություն:Միաժամանակ ՀՀ ԱԺ 2013 թվականի մարտին առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխություններ, որոնք մեղմացնում են այլընտրանքային խառայության պայմանները: Համաձայն այդ փոփոխությունների այլընտրանքային ծառայությունը կրճատվեց 42-ից 30 ամսի:
Կրոնական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը իր գոհունակությունը հայտնեց օրենքում փոփոխությունների նկատմամբ:
Հայաստանում կա շուրջ 12.5 հազար Եհովայի վկաներ: