Թուրքական "Milliyet"-ի տեղեկություններով շուտով տեղի կունենա իշխող "Արդարություն և զարգացում կուսակցության" արտահերթ համագումարը,որի ժամանակ կընտրվի կուսակցության նոր ղեկավարը...Արտահերթ համագումար հրավիրելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկրի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի չորեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ...Ըստ թերթի տեղեկությունների երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի դնելու իր թեկնածությունը... "Արդարություն և զարգացում կուսակցությունում" ընդունված կարգ է՝կուսակցության ղեկավարը ընտրություններում հաղթանակի ժամանակ ընտրվում է երկրի վարչապետ...
Ըստ պարբերականի,եթե Դավութօղլուն չի դնելու իր թեկնածությունը որպես կուսակցության լիդեր,ապա նաև կհրաժարվի վարչապետի պաշտոնից...
Այս տեղեկությունը դեռ չեն հաստատել իշխող կուսակցության ներկայացուցիչները...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: