«Լրագրողներն առանց սահմանների» ինֆորմացիայի ազատության համար պայքարող կազմակերպությունը նոր հետաքրքիր ֆոտոնախագիծ է պատրաստել: Նախագիծը կոչվում է "Great year for censorship": Այնտեղ ընդգրկված են բոլոր այն «բռնապետերը», ովքեր տարվա ընթացքում խոչընդոտել են իրենց երկրում խոսքի ազատությանը:
Նրանց մեջ կան նաև այնպիսինները, ովքեր պատժել են ազատության սկզբունքին հետևող լրագրողներին, արժանանալով միջազգային հանրության բուռն քննադատությանը: Հայաստանի 4 հարևան երկրներից երեքն ընդգրկված են ցուցակում: "Great year for censorship" նախագծում իր տեղն է զբաղեցնում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ներկայացնենք ցուցակն ամբողջությամբ.
- Salman bin Abdelaziz Al Saud (Saudi Arabia),
- Isaias Afwerki (Eritrea),
- Ilham Aliyev (Azerbaijan),
- Abdel Fattah al-Sisi (Egypt),
- Prayuth Chan-ocha (Thailand),
- Recep Tayyip Erdoğan (Turkey),
- Kim Jong-Un (North Korea),
- Ali Khamenei (Iran),
- Nicolás Maduro (Venezuela),
- Pierre Nkurunziza (Burundi),
- Vladimir Putin (Russia)
- and Xi Jinping (China).