Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լծվել է, իր կարճ խելքով, Հայաստանի և Իրանի միջև իբր սեպ խրելու գործին: Ինչ-որ ադրբեջանցի գեներալներ հարցազրույցներ են տալիս, ասում, թե Իրանից որոշ զինատեսակներ են գնել, մինչդեռ ռազմական գործի մասնագետների կարծիքով, ասենք, իբր Իրանից ձեռքբերված որոշ ականանետներ այնքան շատ երկրներում են արտադրվում, որ դրանք կարելի է գնել, պատկերավոր ասած, նաև Դուբայում ձեռքի հետ մեքենայի մագնիտոֆոն ընտրելիս կամ գտնել Պալմիրայի ավերակներում աշխատանքից ազատ ժամանակ շրջելիս:
Ակնհայտ է, որ անհանգստության վրա հիմնված ադրբեջանական նման բացահայտ քարոզչական ակտիվության պատճառը, ըստ ամենայնի, մեկն է՝ դեռևս ապրիլի վերջին Հայաստանի պաշտպանության նախարար Ս. Օհանյանը Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում առանձին հանդիպում էր ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հ. Դեհղանի հետ, ինչից հետո արդեն մայիսի 4-ին Երևանում մեր պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին, ով համաձայն սուղ, բայց խոսուն պաշտոնական տեղեկատվության՝ «ի թիվս այլ ոլորտների կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը»:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից: