50-ամյա փականագործը, որն անցյալ տարի սպանել էր իր հարևաններին՝ իր քունը խանգառելու պատճառով, 20 տարի ազատազրկման է դատապարտվել:

Interfax-ը նաև տեղեկացնում է, սպանությունը տեղի է ունեցել Յակուտիում, Հայրենիքի պաշտպանի օրը: Մարդասպանը քննիչներին հայտնել է, որ այդ երեկոյան փորձել է քնել, սակայն հարևանները շատ են աղմկել: Վերջինս հրացանով մտել է հարևանների տուն, սպանել 3 մարդու և նրանց շանը: