2008 թվականին Եվրատեսիլում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհի Սիրուշոն իր աջակցությունն է հայտնել այս տարվա Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին։

«Լիարժեք աջակցությունս եմ հայտնում Իվետա Մուկուչյանին այս տարվա Եվրատեսիլում։ Ուրախ եմ, որ նման երգչուհի ունենք՝ լավ ձայն, ինքնավստահություն և կրակ։ Առաջ Հայաստան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիրուշոն։