«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ օրինակ՝ պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչ վիճակ է Նախիջևանի ուղղությամբ, որովհետև հասարակության մեջ խոր անհանգստություն կա այդ առնչությամբ. շատ է խոսվում Թուրքիայի` Արարատյան դաշտ «մուտք» գործելու մասին։
Սեյրան Օհանյանն ասել է, որ որոշակի կուտակումներ կան Նախիջևանի սահմանում, մեքենաների մեծ շարասյուն է կանգնած, սակայն կասկածելի է՝ դրանք դատա՞րկ են, թե՞ սպառազինված:
Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման առաջին հարցը հնչեցրել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը. նա «խոր մտահոգությամբ» ցանկացել է իմանալ նախարար Սեյրանի Օհանյանի ընտանիքի կապը Չեխիայում` Պրահայում կառուցվող հյուրանոցի հետ, որովհետև այնտեղի համայնքն այդ հարցով դիմել է Զոհրաբյանին, և ինքը պետք է «պատասխան տա» նրանց: Սեյրան Օհանյանը ժխտել է իր ընտանիքի կապն այդ հյուրանոցի հետ»:
Ավելի մանրամասն կդարցեք թերթի այսօրվա համարում: