Տ-գիտությամբ կչալե...
----------------------------
«Եթե մենք զենք արտադրենք և փորձենք վաճառել, մեր քթին այնպե՛ս կխփեն»: Գուշակեք, ո՞վ է այս մտքի հեղինակը: Ո՛չ: Տաքսու վարորդ չէ: Դժվար կռահեք…

Լա՜վ, ասեմ: Սույն տեսակետը ասել, սեպել, ստորագրել և հրապարակ է նետել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը: Գիտահամայնքի ղեկավարը կարծում է, որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Տեսնես Իսրայելում, ժամանակին, նման անհեթեթ միտք շրջանառվե՞լ է, այն էլ՝ գիտական շրջանակներում...

Ռադիկ Մարտիրոսյանի մտքերը վտանգավոր են ոչ թե անձնական հարթության, այլ այն վեկտորի վրա, որում ինքն է. նա ղեկավարում է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան: Մինչ Հայաստանում ակտիվորեն հակված են բանակի գիտատեխնիկական հենքով արդիականացման գաղափարի վրա, մարդիկ, կազմակերպություններ, պետությունը գումար է հավաքում և նպատակաուղղում այդ գործընթացի իրականացմանը, արգո գիտնականը ոչ թե «գիտությամբ կչալե», այլ «քաղաքականությամբ», ասել է թե՝ ռեալ պոլիտիկի դիրքերից է հանդես գալիս:

Իսկ իրականությունն այն է, որ մեր քթին (իր մասով չեմ կարող ասել), արդեն քանի շաբաթ է տալիս են, հիմա մեծ հարց է, ով է քոսոտ երկրի տեսլականի կրողը և ով է ջանում երկիրն ու ժողովրդին փրկել նոր արյունահեղություններից: Բայց դե՜ ներքին ախոյանն, ինչ ուզում եք՝ ասեք, ուրիշ է. էլի՜...Հավերժաներկա, մարտնչող տգիտությամբ (բառի ոչ ակադեմիական իմաստով)....

Արա Ալոյանի ֆեյսբուքյան էջից: