Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանն արծարծվել են Արցախի և Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: