Էրդողանը Թունջելին է՞լ «կարժանացնի» Ջիզրեի, Սուրի աղետալի ճակատագրին: Երեկ թուրքական բանակն ու ժանդարմերիան օդուժի ներգրավմամբ խոշոր գործողություններ են իրականացրել ալևիաբնակ Թունջելիի մի շարք հատվածներում: Հիմնական թիրախը եղել են ձախակողմյան պարտիզանական խմբավորումներն ու կառույցները:Ավելի վաղ Թունջելիի մի շարք շրջաններում փողոց դուրս գալու արգելանք էր կիրառվել: Ալևիաբնակ Թունջելին ներկայում էլ խնդրահարույց է թուրքական իշխանությունների համար: Վտանգավորն այն է, որ շրջանի հնազանդեցման պատրվակով թուրքական բանակը կարող է թիրախային հարվածներ հասցնել նաև որոշ բնակավայրերի, ինչը եղավ քրդական Ջիզրեի, Սուրի և այլ քաղաքների պարագայում, ուր քաղաքները գրեթե ամբողջությամբ ավերվեցին` քաղաքացիական բնակչության մեծ թվով զոհերի գրանցմամբ:
Լևոն հովսեփյանի ֆեյսբուքյան էջից: