Յուրաքանչյուր մարդու դուր է գալիս, երբ իրեն գնահատում են, իսկ դա կարելի է ի ցույց դնել հաճելի խոսքերի օգնությամբ: Փոխադարձ ըմբռնման հասնելու համար շատ կարևեր է ընտրել ճիշտ հաճոյախոսություն: Եվ այսպես, հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար կարելի է գտնել յուրահատուկ հաճոյախոսություն, որը նրան անպայման դուր կգա: Ներկայացնում են հորոսկոպի բոլոր նշանների համար նախատեսված «կախարդական խոսքերը», որոնք օգնությամբ կարող եք հասնել նրանց համակրանքին:
Խոյ
«Փայլուն է. Ես երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը նման բան անի»
Նպատակասլաց, էներգիայով և նոր գաղափարներով լեցուն Խոյը հանդիսանում է յուրաքանչյուր թիմի լիդերը: Նրա համար շատ կարևոր է, որ իրեն համարեն «առաջինը» և անտարբեր չանցնեն իր մտահղացման կողքով:
Ցուլ
«Ինչ գեղեցիկ և զգացմունքային է»
Ոչ ոք չի գնահատում երկրային գեղեցկությունը, ինչպես դա անում է Ցուլը: Գրեթե ամեն ինչի մեջ նա կարող է գտնել յուրահատուկ զգացմունք: Եթե նա ցանկություն ունի ձեր հետ կիսվելու սեփական դիտարկումների մասին, ապա այդ պոռթկումն անտարբեր չթողնեք:
Երկվորյակ
«Ի՞նչ փորձենք հաջորդ անգամ: Ի՞նչ է գալիս քո մտքին»
Երկվորյակները շարժման ու նոր գաղափարների ունիվերսալ աղբյուր են: Արվեստը հանդիսանում է նրանց շարժիչը: Այսպիսով նրա մոտ պահպանվում է ցանկությունը ինչ-որ յուրահատուկ բան ստեղծելու, ինչին նա նվիրվում է ամբողջությամբ:
Խեցգետին
«Կարող ենք այսօր տանը մնալ, ես համեղ ուտեստներ կպատրաստեմ»
Չնայած, որ տնակյաց Խեցգետինները սիրում են անձամբ պատրաստել, բայց նրանց սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսի միջով: Որքան ավելի շատ հոգատարություն ցուցաբերեք, այնքան ավելի ուշադրություն կստանաք:
Առյուծ
«Չեմ դադարում հիանալ քեզանով»
Կարծես ոչ ոք չի սիրում հաջողությունն ու իր անձի նկատմամբ ուշադրությունն այնքան, որքան Առյուծը: Քանի դեռ ձեր հաճոյախոսություններն անկեղծ են, նա չի դադարի սիրել իր միակին:
Կույս
«Համբերությունս կորցնում եմ: Խնդրում եմ օգնիր ինձ գլուխ հանել այս ամենից»
Կույսերը հանդիսանում են հանգստության մարմնավորում և շատ են սիրում վերլուծել յուրաքանչյուր իրավիճակ: Չկա ոչ մի խնդիր, որը նա չկարողանա լուծել: Կույսերը դառնում են ավելի երջանիկ, երբ ինչ-որ մեկն ունի իրենց օգնության կարիքը:
Կշեռք
«Ինձ համար կարևոր է իմանալ քո կարծիքը»
Գործընկերության չեմպիոնը միանշանակ Կշեռքն է: Նրան հնարավորություն տվեք լինել ինչ-որ կարևոր գործի մի մասը և կտեսնեք ինչպես են փայլում նրա աչքերը:
Կարիճ
«Դու միակն ես ում կարող եմ պատմել այս ամենը...»
Կարիճները գնահատում են անկեղծությունն ու հարգանքը: Երբ դուք նրա հետ կիսվեք գաղտնիքով, ապա անմիջապես սրտին կդիպչեք և նա կսկսի վստահել ձեզ բոլոր գաղտնիքները:
Աղեղնավոր
«Իսկ ինչու մենք հենց հիմա չհավաքենք մեր իրերն ու չմեկնենք ինչ-որ տեղ»
Եթե անգամ մոտ ժամանակներս ճանապարհորդություն չեք ծրագրում, ամեն դեպքում այդ միտքը կտաքացնի Աղեղնավորի սիրտը: Նա սիրում է արկածներ ու հետևաբար ձեր ցանկության իրագործումը կարող է նրա համար նպատակ դառնալ:
Այծեղջուր
«Ոչ ոք քեզնից ավելի չի կարող անել»
Այծեղջուրն աչքի է ընկնում փառասիրության, համբերատարության և պատասխանատվության զգացումի հազվադեպ հանդիպող համադրությամբ: Նրա համար մի փոքր շողոքորթությունն անգամ բավական է, որպեսզի շարունակի քրտնաջան աշխատել ձեր երջանկության համար:
Ջրհոս
«Միգուցե՞ ամեն ինչ այլ կերպ անենք»
Ազատասեր ու ոչ կոնֆորմիստ Ջրհոսը միշտ փնտրում է ամբոխից առանձնանալու միջոց: Սատարեք նրա խելահեղ գաղափարները, որոնք մինչ այդ ոչ ոք չի իրագործել և նա կդառնա միայն ձերը:
Ձուկ
«Քեզ հետ ինձ ավելի լավ եմ զգում»
Կարեկցանքը միշտ հետևում է Ձկներին: Թույլ տվեք նրան ձեր միջև մաքսիմալ զգացմունքային կապ զգալ, այդ ժամանակ նա միշտ ուժ կունենա ձեզ երջանկություն նվիրելու: