Ես էի , Սեյրան Օհանյանն էր ու լիքը զինվորներ:
Մի խրամատի մեջ էինք, տարօրինակ խրամատ էր : Ով ասես կար, էլ հերտանավոր , էլ հետևակ, բոլորը իրար գլխի հավաքված էին: Ամեն մեկը իր գործն էր անում, մի սեղանի մոտ նստած էր նախարարը, գնում էր զինվորների մոտ խոսում էր, խորհուրդներ էր տալիս ու գալիս նստում էր: Պահի տակ նկատեցինք,որ խրամատում երեխաներ կային՝ գեղեցիկ ու կոկիկ հագնված, տոնական տրամադրությամբ խաղում էին զինվորների կողքը: Չնայած խրամատի մեջ էինք ու թշնամու դիրքերի դիմացը,բայց այնպիսի խաղաղ մթնոլորտ էր: Զինվորները կանգնած էին իրենց տեղերում, երեխաները խաղում էին, նախարարը մեկ զինվորների մոտ էր , մեկ երեխաների հետ խաղում էր: Մենակ ես էի , որ նստած հետևում էի այդ ամենին: Հետևում ու զարմանում էի:
Պահի տակ հեռախոսը զանգեց, քնիցս արթնացա...Երազ էր, հանգիստ ու խաղաղ երազ: Եվս մի անգամ հասկացա, որ մեր խաղաղության միակ երաշխավորը հայ զինվորն է: Զինվորի, դիրքում կանգնելու շնորհիվ է , որ բոլորը զբաղվում են իրենց գործերով՝ երեխաները խաղում են , նախարարները աշխատում, որոշներն էլ՝ նստած հետևում են:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: