«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներն ու Ազգային ժողովի նույնանուն խմբակցության պատգամավորներն այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելեցին Հաղթանակ զբոսայգի:

Նրանք ծաղիկներ դրեցին հուշահամալիրում՝ հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Լևոն Տեր-Պետրոսյանի ուղեկցում էր թոռնուհին: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: