Նույն կերպ նաև հրամանատարը առանց զինվորի հրամանատար չէ և չի կարող կատարել իր առջև դրված խնդիրը: Պետք չէ շարքային զինվորներին ու նրանց հրամանատարներին սկսել համեմատել իրար, թե որը ավելի շատ գործ արեց: Նրանք բոլորով մեկը մյուսին լռացնում են և ցանկացած հաջողություն գալիս է նրանց միասնականությունից: Մենք կարող ենք չընդունել որոշ հրամանատարների , նույնիսկ որոշ շարքային զինվորների , բայց մարտերի ժամանակ խոսքը գնում է ոչ թե նրանց , որպես քաղաքական գործիչ կամ լավ ու վատ տղա լինելու մասին , այլ այդ պահին կատարած աշխատանքի: Մեր ճանաչած ամենավատ մարդը կարող է պատերազմական վիճակում այնպիսի թև ու թիկունք լինի զինվորին , որ հանուն նրա զինվորը կռվի մինչև արյան վերջին կաթիլը:
Ընդհանրապես, դիրքերում սպա-զինվոր հարաբերությունները փոխվում են , մի նոր հարթության վրա են կանգնում: Երբ թշնամին հարձակվում է, այդ ժամանակ հրամանատարը ու զինվորն են իրար մեջք մեջքի տված դիմակայում նրան: Ոչ ես, ոչ դուք, ոչ մեկ իրավունք չունի նրանց մեջից լավ ու վատ որոշի, հերոս կամ Չհերոս որոշի:
Փառք բոլոր հրամանատարներին ու զինվորներին:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: