Ս.թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը: Այն ներկայացվում է մեր քաջերին հիշելու և մեծարելու համար:

ՊԲ 32964 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյան (Մարտակերտի ԶԿ), ՊԲ 33651 զ/մ N156 մարտական դիրքի ուղղությամբ ապրիլի 4-ին` գիշերով ներթափանցելով հակառակորդի դիրքեր, ձեռքի հակատանկային նռնականետով ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ և կենդանի ուժի զգալի կորուստներ պատճառել հակառակորդին,