Համացանցային հասարակությանը և լրագրողներին անհանգստացրել է «ծովային հրեշով» տեսանյութը, որը տեսագրված է Նոր Զելանդիայի ափին: Ինը մետրանոց կիսափտած կենդանու մարմինը բաց երախով և սուր ատամներով արձանագրել է տեղի բնակչուհի Էլիզաբեթ Էնը և տեղադրել Youtube-ում: Այս մասին հաղորդում է Daily mail պարբերականը:
«Այդ տարօրինակ ծովային արարածին Հյուսիսային Զելանդիայի Պլենտի ծոցի Pukehina Beach ափ շպրտել է ուժեղ ալիքը: Նա ունի հսկայական գլուխ և ատամներ: Առաջին հայացքից նրա մեծությունը հասնում է ինը մետրի»,- այս մասին նշում է Էլիզաբեթ Էնը: Ընդ որում տեղի բնակիչները դեռևս չգիտեն ինչ մատծել կենդանու մասին:
Շատերը այն կարծիքին են, որ այդ կենդանին եղել է դինոզավր, մասնավորապես տիրանոզավր կամ մողողավր: Մյուսները այն կարծիքին են, որ ծովի խորքերից դուրս է եկել «Լոխ Նեսկոյե հրեշը», չնայած որ ավանդության համաձայն այն գտնվում է ոչ թե Նոր Զելանդիայում, այլ Շոթլանդիայում:
Սակայն առաջին փորձագիտական գնահատականները հիասթափեցրել են միստիկայի սիրահարներին: Ինչպես հայտնել է ծովային կաթնասունների մասնագետ Անտոն Վան Հոլդենը տեղական New Zealand’s Channel 3 գործակալությանը այն ամենայն հավանականությամբ սովորական կետ է: Այս կենդանիները հայտնի են «մարդասպան կետ» անվամբ: Ֆիջի և Իզոբիլիա Նեղուցի մոտ գտնվող ջրերը այդ կետերի բնակման սովորական տեղերից մեկն է: