Ինչ որ Զուլֆուգար Իբրահիմով, անունը մի հատ էլ կարդացեք՝ Զուլ Ֆու ԳաՌ, նեղսրտել է Իվետա Մուկուչյանի ձեռքի Արցախի դրոշից ու խմբագրության պատվերով մի երկար-բարակ հոդված է գրել: Հոդված ոչ մի բանի մասին : Սկզբի մի քանի նախադասությամբ նա նկարագրում է , որ Իվետան ժպիտը դեմքին , բոլորի վրա թքած ունենալով ծածանում էր Արցախի դրոշը: Ադրբեջանցիների համար երևի դրոշ ծածանելը լաց ու կոծին հավասար մի բան է, դե մեղադրելու չի մի քանի տարվա երկիրը կյանքում նորմալ հաղթանականեր չի գրանցել, որ դրոշը հպարտ ու ուրախ ծածանելու հնարավորություն ունենար: Մենք այդ դրոշը ծածանել ենք Արցախի ազատագարումից հետո ու միշտ ուրախ ենք այդ փաստի համար: Հետո անցում է կատարում Իվետայի տված պատասխանին , որը նա տվել է ադրբեջանցի մեկ ուրիշ լրագրողի՝ դրոշը բարձրացնելու համար: Իվետան իհարկե շատ հավեսով պատասխանել է: Մեր այս ադրբեջանցի լրագրողը կրկին վատացել է Իվետայի ժպիտից ու բողոքել է, որ Իվետան հարցին պատասխանում է ՝ դեմքին նույն ժպիտը պատկերված: Մենք մեկ անգամ չէ , որ տեսել ենք թե ինչպես են ադրբեջանցիները սսկվում Արցախին վերաբերվող հարցերի մասին խոսալուց, բայց դա մեր հետ կապ չունի: Լրագրողին ուղղված պատասխանում Իվետան խաղաղության կոչ է արել ամբողջ աշխարհին, ու հենց այդ խաղաղություն բառը նորից ՝ հետմահու, ինֆարկտի է հասցրել նյութը գրող լրագրողին: Սա ՝ հոտը կորցրած ոչխարի նման, իրան պատեպատ է տալիս, էլ սպառնում է, էլ խորհուրդներ է տալիս, էլ ես շատ գիտեմ ինչեր է հորինում:
Իմ համար մի բան պարզ դարձավ , որ Զուլֆուգարի նման լրագրողների պատճառով մենք նրանց կհաղթենք, ոչ միայն պատերազմի դաշտում , այլ տեղեկատվական պատերազմում , քանի որ նրանք՝ իրենց գերագույն գլխավոր հրամանատարի նման, մտածում են միայն սպառնալիքի ու երկրորդական բաների մասին , իսկ բուն գործերը թողնում են:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: