«Преступная Россия» հրատարակության փախանցմամաբ` սպանել են Դեդ Հասանի գլխավոր հակառակորդ, «օրենքով գող»  Ռովշան Ջանիևին, որը հայտնի է Ռովշան Լոնկարանսկի մականունով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մահափորձ էին արել Ռովշանի և նրա գործընկեր, «օրենքով գող» Ախմետ Եվլոևայի վրա:  Եվլոևային փորձել են սպանել փետրվարի 1-ի գիշերը: Սակայն նրանց հաջողվել է միայն վիրավորել «օրենքով գող»-ին:

Հենց նույն օրը Ստամբուլում կրակել են Ռովշան Ջանիևին: Նրան վիրավորել են և հիվանդանոց տեղափոխել, իսկ ավելի ուշ հայտնել են նրա մահվան մասին: Ինչպես հայտնում են Ռովշանին ուղեկցում էր մեծ քանակությամբ թիկնապահներ, սակայն մարդասպանին հաջողվել է վիրավորել և՛ «օրենքով գող»-ին և՛ նրա թիկնապահին:

Հարձակումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Ռուսաստանում ձերբակալել էին Ասլան Ուսոյանի մեկ այլ թշնամուն` «օրենքով գող» Ջեմալ Միկելաձեին, որը հայտնի է Ջեմո մականունով: