«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարությունում կարող են սկսվել «Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարության նպատակահարմարության հետ կապված հարցեր։ Խնդիրն արդեն ուսումնասիրության փուլում է:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը արդիական է դարձել ՀՀ արտաքին պարտքի անկասելի աճի պատճառով, որը արդեն հասել է կրիտիկական սահմանին։
Այս առաջարկը մշակողների հաշվարկները ցույց են տվել, որ մայրուղու շինարարությունը նույն ստանդարտներով շարունակելու դեպքում ծախսվելիք գումարը կհատի 2 միլիարդ դոլարը, որը վարկերի տեսքով պետք է ներգրավվի արտաքին աղբյուրներից։
Ուստի և պատրաստվում է առաջարկ, ըստ որի մայրուղու 5 առանձին հատվածներ թեկուզ ժամանակավորապես կվերակառուցվեն ավելի համեստ չափանիշներով։
Մեր տեղեկություններով, նման հատվածները գտնվում են Սյունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: