Կուգել կոչվող ուտեստը հրեական ավանդական ճաշատեսակ է, որը պատրաստվում է ինչպես կարտոֆիլից կամ վերմիշելից, այնպես էլ մրգերից կամ հտապտուղներից: Այս իրենից ներկայացնում է շրջանաձև կարկանդակ:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
- 2 հատ կարտոֆիլ
- 2 հատ ցուկինի
- 4 կտոր սխտոր
- 2 հատ գազար
- 1 հատ սոխ
- 3 հատ ձու
- 4 ճգ ձիթապտղի յուղ
- Չորածրած ռեհան
- Պաքսիմատ
- Մաղադանոս
- Աղ
- Սև պղպեղ (աղացած)
Մաքրեք կարտոֆիլը, գազարն ու սոխը: Լվացեք ցուկինին: Մեծ քերիչով անցկացրեք բանջարեղենը և մանր կտրատեք սխտորը:
Խառնեք բանջարեղենը պաքսիմատի կտորների հետ, ավելացրեք ձուն, մանրացված մաղադանոսը, ռեհանը, աղն ու պղպեղը: Մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչները:
Ստացված բանջարեղենային զանգվածը տեղադրեք նախապես ձեթապատված տարանների մեջ, ավելացրեք ևս մի փոքր ձիթապտղի յուղ և թողեք 180 աստիճան տաքացված ձեռոցում 50-60 րոպե: