Երևանում այսօր տեղի ունեցած սպանության համար կասկածվող անձի ինքնությունը հայտնի է. այս մասին հայտնում եմ ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Երևանի Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը հայտնաբերվել էր 29-ամյա Շողիկ Արմենակյանի դին, իսկ նրա եղբայրը՝ 26-ամյա Շավարշ Արմենակյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է նշված տան բնակիչ, 1987 թ. ծնված Շողիկ Արմենակյանի դիակը՝ կտրած-ծակած գործիքի հասցրած հետքերով։
Պարզվել է, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել Համլետ Արմենակյանին և 1990 թ. ծնված Շավարշ Արմենակյանին, որտեղ վերջինս գիտակցության չգալով մահացել է։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է կատարողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան միջոցառումներ։
Կատարվում է նախաքննություն։
Ըստ նախնական տեղեկությունների, սպանությունների հեղինակը սպանված 29-ամյա Շողիկ Ա.-ի նախկին ընկերն է: Նա նախկինում դատապարտված է եղել մարմնական վնասվածք հասցնելու համար: