Լսել եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարակնն են պահանջում : Ասենք սենց վիճակում նույնիսկ Խաչատուրովի հրաժարականը պահանջելը շատ սխալ քայլա: Ասենք լավ, օրինակ Օհանյանը հրաժարական տվեց, ո՞վ կա , որ տեղում կարա նստի ու գլխավորի ՀՀ ՊՆ-ն: Էնքան հրաժարական տվողներ կան , որ միանգամից պաշտպանության նախարարի վրա գնալը շատ անիմաստ քայլա: Միտինգա զուտ միտինգ անելու համար ու ոչ ավելին:
Մարդկանցից հրաժարական պահանջելուց առաջ, էտ նույն պահանջողները պետքա իմանան ու պատրաստ լինեն , որ դրա համար պատասխան են տալու: Հենց հիմա Օհանյանի հրաժարականը պահանջողներին կանգնացնենք ու հարցնենք՝ լավ , հեսա հրաժարականա տալիս, ի՞նչ պետքա անես հիմա, հաստատ չեն կարողանալու պատասխանեն:
Ես ոչ Օհանյանին եմ պաշտպանում , ոչ պատերազմով վախացնում եմ , մեկա հրաժարական պահանջողների մեծ մասը սկի չի էլ գնալու պատերազմի , իսկ ով գնումա, իրա համար մեկա թե ովա նախարարը: Մի բան անելուց առաջ կարելիա ուղղակի ճիշտ ու սխալ որոշել:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: