«Համոզված եմ, որ ով մնա քվեաթերթիկներում, ամսի 18-ին ասելու բան չի ունենալու »,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու  Արամ  Հարությունյանը:

Նա հավատացրեց, որ ինքը, ի տարբերություն մյուս թեկնածուների, ավելի շահեկան դիրքում է գնտվում  քանի, որ ընտրապայքարից հետո ամեն ինչ անելու է, որ բոլորը միասին տեր կանգնեն ժողովրդին։

Հիշեցներնք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ թեկնածությունից հրաժարվելու է, իսկ այսօր հայտարարեց, որ նա վաղը` փետրվարի 7-ից մինչը մյուս օրը երեկոյան,  հացադուլ կհայտարարի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց` հանելով իր թեկնածությունը:

«Ընտրություններից հետո ես եմ մնալու, որովհետև իրենք տուն-տունիկ են խաղում` Սերժ Սարգսյանի հետ։ Տեսեք նախկին ընդդիմախոսները հիմա ո՞ւր են. ՀՀԿ-ի պադվալներում, իսկ քաղաքական դաշտում հենց ես եմ լինելու», -ասաց  Հարությունյանը և ավելացրեց, որ  փետրվարի 19-ից հետո թեկնածուներից ոմանք սկսելու  են կակազել:

 Բանախոսը ասուլիսի ընթածքում հիշեց նաև  հայտնի «Եռանկյունի»ֆիլմից հատվածներ, Մկրտիչներին և ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի օրինակով ասաց.«Կարելի է Սև ծովով լողանալով գալ և հանրապետականի լողավազանում խեղդվել»: