Րոպեներ առաջ ավարտվեց Եվրատեսիլ 2016 երգի մրցույթը, որի արդյունքներով պարզ դարձավ հաղթանակած երկիրը՝ Ուկրաինա։ Այս տարի Ուկրաինան ներկայացնում է Ջամալա անունով երգչուհի, ում մայրը հայուհի է, իսկ նրա իսկական անունն է Սուսաննա։
Հայաստանը ներկայացնող հիասքանչ Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Նշենք, որ այս տարի քվեարկությունն իրականացվում էր նոր եղանակով։ Սկզբում ներկայացվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները, իսկ քվեարկության արդյունքները ներկայացվեցին համախմբված տեսքով։
Շնորհավորում ենք մեր մասնակցին հիանալի ելույթի կապակցությամբ և ինչպես նախկինում նշել ենք մեր Իվետան լավագույնն է անկախ արդյունքներից: