Եվրատեսիլի մեր՝ հայկական «փառապանծ» ժյուրիի անդամները չգիտեմ ովքեր են, սակայն նրանք նույնպես շատ գավառական մակարդակի ոճով քաղաքականացրին այդ մրցույթը: Հավանել Ֆրանսիայի ներկայացուցչի միջին մակարդակի այդ երգը, տալ բարձր գնահատական մի երկրի ներկայացուցչի, որը կարծես թե վերջին մրցույթներին մեզ մշատապես ցածր է գնահատում, եղածն էլ մեր հզոր համայնքի ջանքերի արդյունքն է, պարզապես սխալ էր…
Իսկ Ռուսաստանի երգն անհամեմատ ավելի լավն էր, եթե ոչ ամենալավը…Պատահական չէ, որ ի տարբերություն այդ ժյուրիի անդամների, հայ քվեարկողը տվեց շատ բարձր գնահատական:
Ցավում եմ, սակայն Ադրբեջանն էլի հաղթեց այդ փոքր, բայց նաև կարևոր եվրատեսիլյան դիվանագիտությունում՝ Ռուսաստանին տալով ամենաբարձր գնահատականը:
Վկան՝ «Վեստի» ծրագրի կիրակնօրյա հաղորդման մանրակրկիտ վերլուծությունը և մյուս լրատվամիջոցների վիրավորված մեկնաբանությունները, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բլբյուլօղլու խոսքերը. «Ռուսաստանում հասկացան, ով է իսկական ընկերը»…
Թքած նրա խոսքերի վրա, բայց այս կյանքում ոչինչ չի մոռացվում, ոչինչ չի անտեսվում…Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ պետք չէ ստեղծել, մենք այնտեղ շատ մեծ համայնք ունենք:
Ես ռուսամետ չեմ, արևմտամետ չեմ, բայց այդ ժյուրիի անդամների արարքը որպես ՀՀ քաղաքացի գնահատում եմ շատ անպատասխանատու…Առավել ևս , որ նրանց ընտրած երգն ամենևին էլ մեղմ ասած՝ հաջողվածներից չէր…
Այդ դեպքում իմաստը, նպատակը որն է՞ր…
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից: