Թուրքիայում «օրենքով գող» Ռովշան Ջանիևի մահվան տեղեկությունը, որը տարածել էր ռուսական «Преступная Россия» հրատարակությունը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Vesti.az ադրբեջանական կայքի հետ հարցազրույցում հայտնել է նրա հարազատ եղբայրը:
Նամիկ Ջանիևի խեսքերով` Ռովշանը ողջ է և ներկայումս գտնվում է Դուբայում: «Ես ամեն օր հեռախոսով խոսում եմ նրա հետ: Վերջին անգամ խոսել եմ այսօր: Ես չգիտեմ, թե ով է տարածում նման տեղեկություն կամ ում է դա հարկավոր, բայց դա սուտ է»,- ասել է Նամիկ Ջանիևը:
Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ-ը տեղեկություն են տարածել, որ փետրվարի 2-ին Ստամբուլում սպանել են «օրենով գող» Ռովշան Ջանիևին, որը հայտնի է Ջեմո մականունով: