Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ.

Սրտանց շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի բոլոր վետերաններին Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Միայն ձեր արիության և խիզախության շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք անկախ Հայաստանում: Այսօր մեր ազգի համար կրկնակի տոն է: Մեր հայրենակիցները՝ հայրերն ու պապերը, Սովետական բանակի կազմում, իրենց անփոխարինելի ներդրումն ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում: 

Արցախյան ազատամարտը և Շուշիի ազատագրումը ևս մեկ անգամ ապացուցեց հայի անկոտրում ոգու առկայությունը:

Հարգելի վետերաններ, դուք ձեր և ձեր ընկերների արյան գնով, ամեն ինչ արեցիք, որ մեր սերունդը ապրի ազատ և անկախ երկրում, իսկ մենք մեր հերթին պարտավոր ենք պահպանել ձեր նվաճած հաղթանակները:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, մաղթում վետերաններին առողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն և համերաշխություն
»: