«Վիեննայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների տարածած հայտարարությունը իր մեջ ներառում է բոլոր այն թեզիսները, որոնց մասին խոսել է ՀՀ նախագահը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: