Բերձորը (Լաչին), քաղաք և վարչական կենտրոն է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Հագարի գետի միջին հոսանքի ավազանում՝ 1000-1200 մ բարձրության վրա։ Ունի 2200 բնակիչ։
Բերձորը չափազանց կարևոր ռազմավարական նշանակությունի ունի Արցախի համար, քանի որ այստեղով է անցնում Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին։
Նախքան 1992 թ.-ի մայիսի 17-18-ին քաղաքի ազատագրումը, բնակավայրը հանդիսացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի վարչական կենտրոնը։ Անվանափոխությունից հետո քաղաքը ստացել է Բերձոր անվանումը։ Ադրբեջանական (թուրքեր և քրդեր) բնակչության հեռացումից հետո քաղաքում բնակություն են հաստատել հայեր։