Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդես եկավ արտահերթ ելույթով: Ըստ նրա՝ ՎՊ-ի մատնանշած որոշակի թերություններ արդեն իսկ շտկված են, իսկ որոշների կարգավորման համար անհրաժեշտ է օրենսդրական դաշտի կարգավորում: