Ոստիկանության Նաիրիի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացել, որ Նոր Արտամետ գյուղի նախկին հակակարկտային կայանի մոտ` քարաբլուրների մեջ, ականանման իրեր է նկատել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՊԿ-34» գրառմամբ հակակարկտային 79 արկ:
Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորներին:

Կատարվում է հետաքննություն: