ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության Խորհրդի նիստ է անցկացրել, որտեղ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման խնդիրները, ինչպես նաև մի շարք հարցեր առաջիկայում կայանալիք Ռուսաստան-ԱՍԵԱՆ (Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցացիա) գագաթնաժողովի հետ կապված:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Խորհրդակցության անդամները կարծիքներ փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ՝ նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կոնտեքստում»:

Փաստորեն Ռուսաստանը շատ է կարևորում այդ խնդիրը և այդ մակարդակով քննարկելով փորձում է կրկին ընդգծել իր մեծ դերակատարությունն ու շահագրգռվածությունն այդ կոնֆլիկտի կարգավորման գործում:

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից: