«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀԺ»-ն տեղեկություն է ստացել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ում բնակվող մի քանի հայերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին նվեր ուղարկված 8 հատ ՈՒԱԶ մեքենաներն անհետացել են:

Սույն պատմության մեջ հոլովվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը:

Հայկազ Բաղմանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե կցանկանար իմանալ՝ ով է տեղեկությունը տարածողը: «Ես խնդրում եմ, ով ասել է, թող զանգի ինձ, ես մի հատ իրա հետ հանդիպեմ, ասեմ՝ արի մի հատ տեսնել էլի, ո՞վ է քեզ տենց բան ասել, հետքերով գնամ, մի հատ բռնեմ, մինչեւ ականջները չպոկենք, ոտը չջարդենք, գլուխը չցխենք, մեկ ա, չեն հանգստանալու»,-ասաց նա:

Պարոն Բաղմանյան, մեզ բողոքել են, որ արցախյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ից 8 հատ ՈՒԱԶ են ուղարկել Մարտակերտի զորամասի համար, ու հիմա այդ մեքենաները չկան, ասում են, որ դուք եք տարել Երեւան, ու այդ մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ:

Ով տենց բան է ասում, ասա այ անասունի ծնունդներ, ո՞նց տենց բան կարող է լինել: Երկրորդը, նվիրատվությունները որ գալիս են Պաշտպանության բանակ, գրանցվում են, ծեմ բոլեե մարտակերցիները, որ բերել են, իրենք բանակի հրամանատարության հետ հանդիպել են, մենք իրենց մեծ շնորհակալություն ենք ասել, էդ մեքենաները գրանցել ենք, ուղարկել ենք իրենց նշանակությամբ: Ով տենց բան խոսում է, մինիմում հակառակորդ է, թշնամի է, թուրք է: Ո՞նց կարելի է էսօր տենց բան խոսել: Միգուցե Երկրապահին են նվեր տվել, ես չգիտեմ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: