Տարիներ շարունակ խնդիրները, որ պետք է լուծված լինեին ամենատարբեր մակարդակներում ասենք 10-15 տարի առաջ, ոչ միայն չեն լուծվել, այլ նաև այսօր կուտակվել ու ուղղակի պրոբլեմ են դարձել երկրի անվտանգության համար:
Մի խոսքով տարիների կուտակված «գորշ զանգվածը» դուրս ա եկել ջրի երես: Հիմա պատկանների ու հասարակության մի մասը երևի հասկացել է իրավիճակի լրջությունը, դրա հնարավոր հետևանքները ու սկսվել է ինտենսիվ հրապարակային «օպտիմալացման» գործընթաց: Իհարկե դա ամենևին չի նշանակում, որ խնդիրներն արագ ու արդյունավետ կլուծվեն, սակայն միգուցե և որոշ դրական անդրադարձ նախատեսվող գործողությունները կունենան: Տեսնենք:
Փաստորեն դանակը հասնում է ոսկորին, նոր ենք միայն գիտակցում իրավիճակի լրջությունը...ինչևէ:
Այսօր հազար խնդիր ունենք՝ կոռուպցիա, հովանավորչություն, անազատ մրցակցություն, արտոնյալ լինել, օրենքից խուսանավում և այլն: Որպես այս ամենի հետևանք՝ ունենք սոցիալական արդարության լուրջ ճգնաժամ: «Շարքային» քաղաքացու ու 100 հազ. $ արժողությամբ շքեզ մեքենա վարող ինչ-որ մեկի իրական շահույթի հարաբերակցությունը մեր երկրում անցնում է 1000 միավորը: Սա լրջագույն թիվ է: Քաղաքացին կույր չէ և քանի որ սա էլ փոքր երկիր է, նա շատ լավ գիտի, թե ով, ով է, ուստի անկախ շատերի սեփականության իրավական հայտարարագրերից, մարդիկ ընդհանուր առմամբ գիտեն, թե ո՞վ, ի՞նչ կարողություն ունի, որ չինովնիկն ու գեներալն է համատեղությամբ նաև բիզնեսմեն և այլն:
Բայց ու՞մ հաշվին է այդ «խմբի» կարողությունն այդքան մեծ...: Չմուծած/մասնակի մուծած հարկերի, որոշ յուրացումների, անարդյունավետ կառավարման... Այսինքն հենց այդ նույն քաղաքացու, նրա պատերազմող երկրի, նրա զինվոր տղայի անվտանգության հաշվին...
Փաստ է, որ այս հանգամանքն այս պահին հնարավոր չէ փոխել: Ուստի պետք է հարցի այլ լուծում գտնել: Ապրիլյան դեպքերից հետո հասարկության մի մասը «կուլակաթափության» կոչեր արեց, որը, իհարկե, ոչ ճշմարտացի մոտեցում է: «Օբյեկտիվ վերասկողության գնացքն» արդեն անցել է ու հնարավոր չէ տարբերակել արդար ու ոչ արդար բիզնեսմեն-օրիգարխին: Պետք է հարցին այլ կողմից մոտենալ:
Մյուս կողմից ապրիլյան դեպքերի ժամանակ պարզվեց, որ «մենք» արդիական զենքեր քիչ ունենք, ավելին՝ գումար էլ չունենք դրանք ձեռք բերելու համար: Վերապահումով մոտենալով երկու վերոնշյալ դիտարկումներին էլ՝ նշեմ, որ գումար մենք բավարար ունենք, որպեսզի կարողանանք պատշաճ տեխնիկա էլ գնել, երկիրն էլ զարգացնենք: Ուղղակի խնդիրն այն է, որ այդ «գումարը» մի փոքր տարրալուծված է հանրային տարբեր շերտերի ու խմբերի մոտ՝ ովքեր այն հաճախ օգտագործում են շռայլ կյանքի կազմակերպման միջոց:
Դիցուկ. աշխարհի մի շարք երկրներում՝ Մեքսիկա, Ավստրալիա, Հունգարիա, Չիլի, Թունիս, Ալժիր կա «շքեղության հարկ»: Որոշ երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Արգենտինա, Նորվեգիա, Հնդկաստան, Շվեյցարիա) այն ունի տարբեր ձևակերպումներ և վերաբերում է անձնական ճոխության ու շքեղության պարագաներից (թանկարժեք տներ, մեքենաներ, ինքնաթիռներ, յախտաներ, զարդեր, արվեստի գործեր, ակցիաներ և այլն) հավելյալ գանձումներ կատարելուն:
Մեր դեպքում ամենակարևորն այն կարող է լինել, որ եթե դու տիրապետում ես գերթանկարժեք ինչ-որ «իր»-ի, ապա դու դրա համար մասնավորապես պետք է հավելյալ վճարում անես պատերազմող պետության ռազմական բյուջեին: Եվ սա, միգուցե, անարդար չէ:
Իհարկե «շքեղության հարկի» կոնցեպտում բավական վիճելի դրույթներ էլ կան և սա բարդ գործընթաց է, որի արդյունքում ի հայտ կգան մեծ դժգոհություններ, բազմաթիվ խնդիրներ կապված օբյեկտիվ գնահատման, հարկման սահմանաչափերի, այդ իրերի ցանկի հստակեցման հետ, դրանց գնահատման, գործընթացի վերահսկման և հազար այլ հանգամանքի հետ, սակայն, եթե այս գաղափարը որևէ սթափ ու խելամիտ ձևակերպմամբ իրողություն դառնա, վստահորեն մենք գումարի խնդիր չենք ունենա:
Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից: