«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը, որ ասել-խոսել-զրուցելու համար ՀԱԿ-ին մի գլուխ կառավարություն է կանչում, այս քաղաքական ուժի գլխավոր «դերակատարների» հետ հերթական պայմանավորվածություն ձեռք բերելու խնդիր է լուծում: Դե, վերջիններս էլ շատ զգույշ են քննադատում կառավարության ղեկավարին, ամեն ինչ իշխանության, կառավարության հասցեին, բայց ո՛չ Հովիկ Աբրահամյանի:
Այս սցենարից երկու կողմերն էլ երբեմն-երբեմն շեղվում են՝ հանրության աչքին թոզ փչելու համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: