Նորվեգական Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարԼևոն Արոնյանը:

Մրցաշարի երկրորդ տուրում Լևոնի մրցակիցը ԱՄՆ ներկայացնող Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը, ով խաղում էր սպիտակներով, կարողացավ միջնամասում առավելություն ստանալ և 70-րդ քայլին ստիպեց Նակամուրային վայր դնել զենքերը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած մեկնարկային խաղում Անանդ - Արոնյան պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի:Վաղը կայանալիք տուրում Լևոնը սևերով կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ:Տուրի մյուս խաղերում Կառլսեն - Անանդ և Տոպալով - Ռաջաբով պարտիաներում ոչ-ոքիներ են գրանցվել:

ArmFootball.com