«Ռոմայի» և «Լացիոյի» ավագները, մարզիչներն ու նախագահները կհյուրընկալվեն կաթոլիկ եկեղեցու առաջնորդին՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: Հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 22-ին՝ Իտալիայի Գավաթի եզրափակիչ «Ռոմա» - «Լացիո» խաղից 4 օր առաջ:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկ Պապն արդեն ընդունել էր իտալական ֆուտբոլի ներկայացուցիչներին: Մասնավորապես՝ «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետտիին:
ArmFootball.com