Հայերը նոր զենք են հորինել, որը ոչնչացնում է ցանկացած թշնամու: EM2016... (EgoMetsamit 2016) Այն պատրաստելու համար ոչ մեծ գումարներ են պահաջվում, ոչ էլ հատուկ միջոցներ: Կանգնում ես հայելու առաջ, նայում ես ինքդ քո պատկերին, էնպես էս կանգնում որ վարդագույն փափուկ մասիկներդ չերևա, ու դեմքիդ տալիս ես խոժոռված արտահայտություն և խրպխտ ձայնով կիսաբարձրաձայն կրկնում: «ԵՍ ԴԵՄՔ ԵՄ» «Ե՜Ս ԴԵ՜ՄՔ Ե՜Մ» Կախված թե ինչ ձայնով եք ասում և քանի անգամ, ձեր պատկերը ձեր աչքի առաջ սկսում է փքվել մեծանա՜լ, մեծանա՜լ... Երբ հասնում եք ձեր փափագած «մեծությանը», այդժամ կարող եք հանգիստ գնալ ու ձեր մատը դնել ցանկացած պետության, մարդու, երկրի վրա ու ուղղակի ճզմել այն: Այդ «մեծության» դեմ խաղ չկա, այն անպարտելի է և անգերազանցելի!!!
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արշակ Զաքարյանը: