Ամերիկացի 2 տարեկան երեխան անփութությամբ կրակել է ինքն իրեն հոր ատրճանակից, երբ նա շեղվել է իր անձնական գործերով: Երեխային արագությամբ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ այնուհետև ինքնաթիռով Դալլաս, սակայն այնտեղ էլ բժիշկները չեն կարողացել վերջինիս փրկել:
Ոստիկանության տվյալներով ամեն ինչ վկայում է այն մասին, որ կրակոցը տեղի է ունեցել անփութությամբ: Այս մասին նշում է Associated Press գործակալությունը:
Մինչ 35 ամյա հայրը զբաղված է եղել սենյակում շորեր դասավորելով, իր երեխան խաղացել է իր կողքին: Երբ տղամարդը շեղվել է գործերով, երեխան գտել է հոր ատրճանակը և անփութությամբ կրակել:
Մինչև քրեական գործի վերջնական բացահայտումը երեխայի և հոր անունները չեն բացահայտվում: