Համաշխարհային մեծ վիդեոհոսթինգ Youtube-ը ներկայացրել է իր կարևոր նորամուծությունը: Այսօրվանից որոշ տեսաեթերների ստեղծողներ հնարավորություն ունեն վճար պահանջել օգտատերերից: Ամենամսյա բաժանորդագրության արժեքը կազմել է 99 ցենտ:
Google-ին պատկանող վիդեոհոսթինգը վճարովի ալիքների ստեղծման համար ընտրել է մի քանի գործընկերների, այդ թվում «Սեզամ Փողոցը», ռազմարվեստի մասին շոու Ultimate Fighting Championship, National Geographic Kids երեխաների համար նախատեսված հաղորդումները և այլն:
Դեռևս Youtube-ի գործըներների թիվը, որոնք վաճարովի ծառայություն են մատուցում հասնում է 30-ի: Հետագայում բաժանորդագրումը վճարովի է դառնալու Youtube-ի ծառայությունների մեծ մասը: Օգտատերերը վճարումը կատարելու են Google Wallet համակարգի միջոցով:
Բոլոր վճարովի ալիքները տրամադրելու են երկուշաբաթյա անվճար ծառայություններ, որի ընթացքում մարդիկ կարողանալու են ծանոթանալ վերջիններիս հետ: Նվազագույն արժեքը կազմել է 99 ցենտ, իսկ առավելագույնը 7 դոլար 99 ցենտ: