«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Բաբայանը Հայաստան չի եկել քաղաքական նպատակներով և չի մտնելու Վարդան Օսկանյանի կուսակցություն։ «Ինքն իր բնույթով ապաքաղաքական անձնավորություն է, եկել է Հայաստան՝ մնալու մտայնությամբ և այս երկու օրը հանդես կգա հարցազրույցով, իհարկե, ոչ պրոիշխանական կայքերից մեկում, և կմեկնաբանի թե այցի նպատակը, թե իր ծրագրերը»,- ասաց Կամանդույուշչիին մոտ կանգնած մեր աղբյուրը, ըստ որի ՝ Սամվել Բաբայանն անհանգիստ է ղարաբաղյան խնդրով և պատրաստ է իր օժանդակությունն ունենալ այդ խնդրում «Ինքն իրեն ավելի շատ այդ դաշտում է տեսնում»։ Ի դեպ, Ղարաբաղում ևս ոմանք կարծում են, որ նա հատկապես Ղարաբաղի հարցով է վերադարձել։ Երեկ Բաբայանի վերադարձին անդրադարձել է նաև ադրբեջանական haqqin.az- ը՝ հիշեցնելով նրա քրեական անցյալն ու ղարաբաղյան ժողովրդի՝ նրա պաշտոնավարման շրջանի սարսափները»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: